Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 065
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2019 թվականի N 065

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 27.02.2019 թվականի թիվ 17, 10.04.2019 թվականին կայացած աճուրդի թիվ 1-ից թիվ 6 արձանագրությունները, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

 

 

1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.725758 հա (ծածկագիրը՝ 10-008-0184-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը  240 000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամով օտարել <<ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ>> ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն՝ Հակոբ Էդուարդի Հակոբյանին

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.27803 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0014, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր պտղատու այգի) հողամասը 117 214 (մեկ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր տասնչորս) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Մանվելի Ղազարյանին:

3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.83665 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0015, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր պտղատու այգի) հողամասը 352 786 (երեք  հարյուր հիսուներկու հազար յոթ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Մանվելի Ղազարյանին::

4. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.50554 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0012, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր պտղատու այգի) հողամասը 215 000 (երկու  հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Մանվելի Ղազարյանին:

5. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 2.49177 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0011, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը 855 000 (ութ  հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Մանվելի Ղազարյանին:

6. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.5 հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0013, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խաղող) հողամասը  285 000 (երկու հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Մանվելի Ղազարյանին

7. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 2.407 հա (ծածկագիրը՝ 10-006-0282-0036 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը 680 000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Մառլեն Սիմոնի Սիմոնյանին:

8. 0.1 հա (ծածկագիրը՝ 10-006-0282-0034 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը 28 250 (քսանութ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Մառլեն Սիմոնի Սիմոնյանին:

 

9. Սույն որոշման 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հողամասերի աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցների հետ նոտարական վավերացմամբ կնքել պայմանագիր՝ համաձայն որի հաղթող ճանաչված անձիք պարտավորվում են երեք տարվա ընթացքում հողամասերի վրա հիմնել բազմամյա տնկարկներ, այլապես հողամասերը անհատույց հետ են վերադարձվում համայնքին:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner