Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 118
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2019 թվականի N 118

ԱՐԵՆի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆՈՐԱՅՐ ՄԱԹԵՎՈՍԻ ԵՂՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, սեփականության իրավունքի վկայականը, քաղաքացու դիմումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի Արփի բնակավայրի 3-րդ փողոց 1 փկղ., տուն 1 հասցեում գտնվող քաղաքացի Նորայր Մաթևոսի Եղոյանին  սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված՝ 121.54 քմ. մակերեսով բնակելի տունը, 12.95քմ. մակերեսով բաց պատշգամբը, 11.10քմ. մակերեսով աստիճանավանդակը, 13.47քմ մակերեսով մառանը, 85.72քմ. մակերեսով անասնագոմը և 100.65քմ մակերեսով ծածկը, ընդամենը՝ 345.43քմ,    համարել օրինական:
  2. Առաջարկել կառույցն իրականացրած Նորայր Եղոյանին վճարելու 1 ք.մ.  690 ՀՀ  դրամ՝ բնակելի տան և կից կառույցների համար և 1քմ. 414 ՀՀ դրամ՝ օժանդակ կառույցների համար, ընդամենը՝ 186 908 (մեկ հարյուր ութսունվեց հազար իննը հարյուր ութ) ՀՀ դրամ, հաշվի առնելով ՀՀ կառավարության  17.04.2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները: Վճարումը կարող է կատարվել գումարը փոխանցելով Արենիի համայնքապետարանի հետևյալ հաշվեհամարին՝  900355105082, կենտրոնական գանձապետարան: 
  3. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
  4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner