Ղեկավարվելով ,,Ինքնակամ կառուցված շենքերի,շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-510-Ն,26.12.2002թ.) 7-րդ հոդվածի 1-ին պահանջներով որոշում եմ՝
Ճանաչել Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակչուհի Աստղիկ Արտավազդի Գրիգորյանի սեփականության իրավունքը փաստացի օգտագործվող 0.210հա (ծածկագիր 10-006-0325-0017) ջրովի վարելահողի նկատմամբ:
Աստղիկ Արտավազդի Գրիգորյանի կողմից ավել օգտագործվող 0.210 հա տնամերձ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: