Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 91
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2019 թվականի N 91

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ Մ2 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՍՖԱԼՏԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՐԹԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԹԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 

Տալ համաձայնություն

1. Արենի համայնքի վարչական տարածքի Մ2 միջպետական մայրուղու շինարարական աշխատանքներից գոյացած երկրորդային ասֆալտը համայնքի բնակավայրերի ճանապարհների հարթեցման համար օգտագործելուն

2. Ասֆալտը համայնքի բնակավայրեր տեղափոխելու համար ինքնաթափ բեռնատար մեքենաների վարորդների հետ կնքել տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրեր,

3. Արենի համայնքի բնակավայրեր տեղափոխելու  համար, կամազ մակնիշի ինքնաթափ մեքենաների համար  սահմանել 1 օրվա համար 45 հազար ՀՀ դրամ վարձավճար՝ ներառյալ հարկերը և դիզ վառելիքը,

4. Ճանապարհների համահարթեցման համար Արենիի համայնքապետարանին պատկանող Բելոռուս 82.1 տրակտորի շահագործման համար,  տրակտորավարի հետ կնքել ծառայությունների մատուցման  պայմանագիր և հանձնարարել <<Արենի>> ՀՈԱԿ-ի տնօրեն Ավետիք Ասատրյանին կատարողական ակտերի և աշխատած ժամերի հաշվարկով տրամադրել դիզելային վառելիք:


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.73 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner