Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 65
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2018 թվականի N 65

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 04.05.2018 թվականի թիվ 47, 11.06.2018 թվականին կայացած աճուրդի թիվ 1-ից թիվ 6 արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.09952 հա (ծածկագիրը՝ 10-006-0346-0054 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը 265000    (երկու հարյուր վաթսունհինգ  հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գնել Հրաչիկի Ղազարյանին:

 2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.7 հա (ծածկագիրը՝ 10-006-0346-0053, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը  175 000 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Անուշավանի Մկրտչյանին:

 3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  2.18019 հա (10-006-0312-0046, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը 3 050 000 (երեք  միլիոն հիսուն հազար)  դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Արայիկ Հայկազի Այվազյանին:

4. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00667 հա (ծածկագիրը՝ 10-008-0056-0060 նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ, հասցեն՝ Արենի համայնք, Արենի գյուղ 8-րդ փողոց թիվ 6) հողամասը 65 000 (վաթսունհինգ հազար )  դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Հերմինե Մհերի Մանգասարյանին:

 5. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0.00250 հա (ծածկագիրը՝ 10-008-0056-0061 նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ, հասցեն՝ Արենի համայնք, Արենի գյուղ 3-րդ փողոց. 2-րդ նրբ.  թիվ 7) հողամասը 30 000 (երեսուն հազար) դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Սվետլանա Վաչագանի Առաքելյանին:

 6. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0.40000 հա (ծածկագիրը՝ 10-008-0112-0118 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Սևակ Գագիկի Ստեփանյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner