Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 005
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2020 թվականի N 005

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԿՈՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 42-րդ հոդվածի, առաջին մասի 8-րդ կետերի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի առաջին մասի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշումը և Արենի համայնքում «Արենի համայնքի տարածքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների, ապօրինի հողօգտագործումների հայտնաբերման, կանխարգելման և կասեցման կամ օրենքով սահմանված կարգով դրանց առաջացրած հետևանքների վերացման նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի» 13 հունվարի 2020 թվականի թիվ 1 նիստի թիվ 1 արձանագրությունը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

  1. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Արթուր Մարկոսի Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
  2. Արենի համայնքի տարածքում «Վարչական իրավախախտումներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու» մշտական հանձնաժողովին՝ (նախագահ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Եսայան) քաղաքացի Արթուր Մարկոսի Մկրտչյանին վարչական վարույթի գործի քննության համար սույն թվականի հունվարի 27-ին ժամը 12:00-ին հրավիրել Արենիի համայնքապետարան:
  3. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել քաղաքացի Արթուր Մարկոսի Մկրտչյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(356.97 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner