Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 155
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N 155

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՆԵԼՍՈՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ԲԱԲԿԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐՅՈԺԱ ՆԵԼՍՈՆԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.16494 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, առաջին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, համասեփականատերերի դիմումը և Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ՝ ճարտարապետ, Սմբատ Սարգսյանի 29.11.2018 թվականի թիվ 1 արձանագրությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

1.  Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացիներ Նելսոն Սերյոժայի Սիմոնյանին, Կարինե Բաբկենի Համբարձումյանին և Սերյոժա Նելսոնի Սիմոնյանին համասեփականության իրավունքով պատկանող  0.16494 հա մակերեսով հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0014-0005, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) վրա կառուցված 24 քմ մակերեսով ինքնակամ շինությունը համարել օրինական՝ որպես առևտրի սրահ:

1) Առաջարկել կառույցն իրականացրած Նելսոն Սիմոնյանին վճարելու 1 ք.մ. 1380 ՀՀ դրամ՝ ընդամենը՝ 33120 ՀՀ դրամ, հաշվի առնելով ՀՀ կառավարության 17.04.2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

2) Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

3) Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

2. Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Արենի համայնք, գ. Արենի, 24 փողոց, թիվ 8/1


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner